Անվճար (փոստային ուղարկումները՝ անձնական հաշվից)
Կալանավորված անձանց և դատապարտյալներին հանձնուքներ կամ ծանրոցներ փոխանցելը կամ նրանց կողմից ուղարկելը
Քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) գտնվելու ընթացքում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ստանալ և ուղարկել հանձնուքներ և ծանրոցներ, ինչպես նաև ստանալ կամ կատարել դրամական փոխանցումներ:
Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով համապատասխան քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև փոստային առաքման միջոցով։ Հանձնուքները և ծանրոցները ստացվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ներկայացվող պահանջները
Հանձնուք կամ ծանրոց փոխանցելու և ստանալու գործընթացն իրականացվում է մի շարք պայմանների առկայության դեպքում՝
- Անհրաժեշտ է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը (եթե անձը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել, նախկինում տրված համաձայնությունը հիմք է հետագա ստացումների համար)։
- Պահանջվում է քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրա հանձնարարությամբ այլ ծառայողի թույլտվությունը։
- Հանձնուքի կամ ծանրոցի քաշը պետք է համապատասխանի սահմանված նորմերին և չգերազանցի ամսական սահմանաչափը։
- Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում, սննդամթերք չի ընդունվում, իսկ մնացած իրերը պահպանվում և նրան են հանձնվում տույժը կրելուց հետո:
Ինչպե՞ս դիմել
- Այցելուների համար (հանձնում)․ Այցելուն մոտենում է ՔԿՀ-ում հանձնուքներ ընդունելու համար հատուկ կահավորված սենյակ: Գործընթացն իրականացվում է ըստ հաճախման հերթականության: Այցելուն ՔԿՀ ծառայողին է փոխանցում անձը հաստատող փաստաթուղթը և դիմումը։ Հանձնուքները զննվում են և համեմատվում դիմումում նշված տեսականու հետ անձամբ այցելուի ներկայությամբ, որից հետո անձնագիրը վերադարձվում է։
- Կալանավորված անձանց/դատապարտյալների համար (ուղարկում)․ Անձը հանձնուք ուղարկելու համար գրավոր դիմում է ՔԿՀ վարչակազմին՝ նշելով պարունակությունը: Վարչակազմը ստուգում է անձնական հաշվին բավարար գումարի առկայությունը փոստային ծառայությունների համար և կազմակերպում առաքումը:
Պահանջվող փաստաթղթերը
Հանձնուք կամ ծանրոց բերող այցելուն պետք է ներկայացնի՝
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- Սահմանված ձևի դիմում ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հանձնուքները հասցեատիրոջն են հանձնվում դիմումի վրա ստորագրությամբ՝ ընդունելուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:
Հանձնուքները չեն ընդունվում և վերադարձվում են բերողին/ուղարկողին (նշելով պատճառը), եթե՝
- Հասցեատերն ազատ է արձակվել, տեղափոխվել այլ ՔԿՀ կամ մահացել է:
- Խախտվել են քաշի նորմերը (անհամապատասխանություն կամ գերազանցում):
- Չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը:
- Առկա է հասցեատիրոջ գրավոր հրաժարականը կամ ՔԿՀ պետի պատճառաբանված որոշումը՝ անձին հանձնուք ստանալուց զրկելու վերաբերյալ:
Վճարման չափը և կարգը
ՔԿՀ-ում այցելուներից հանձնուքների և ծանրոցների ընդունումն անվճար է:
- Դրամական փոխանցումներ․ Կալանավորված անձին ուղարկվող կամ նրա կողմից ուղարկվող դրամը փոխանցվում է անձնական հաշվով՝ առանց սահմանափակումների:
- Ուղարկման ծախսեր․ Կալանավորված անձի կողմից փոստային առաքանի ուղարկելու կամ այլ ՔԿՀ տեղափոխվելու դեպքում հասցեագրված ծանրոցի վերահասցեագրման (եթե ՔԿՀ-ի հաշվին չէ) գումարները գանձվում են անձնական հաշվից։
- քաղաքացիներ
- այցելուներ
- կալանավորված անձինք
- դատապարտյալներ
Անմիջապես կամ մինչև 1 աշխատանքային օր
Անվճար (փոստային ուղարկումները՝ անձնական հաշվից)
- քաղաքացիներ
- այցելուներ
- կալանավորված անձինք
- դատապարտյալներ
Անմիջապես կամ մինչև 1 աշխատանքային օր