Տիգրան Բաբկենի Իգիթյան
Գլխավոր քարտուղար
Կենսագրություն
Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
1995-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:
1999-2002թթ. սովորել է ՌԴ Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում:
2002-2011թթ. «Հիդրոիզոլ» ՍՊԸ տնօրենի օգնական, ապա՝ ֆինանսական պատասխանատու:
2010-2012թթ. Հյուսիսային համալսարան, Ամերիկյան հումանիտար համալսարան և ՀՊՏՀ՝ որպես դասախոս:
2011-2019թթ. Երևանի քաղաքապետարան-աշխատակազմի ֆինանսական վարչության, ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժնի պետ:
2019-2024թթ. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ, «Տելեկոմ-Արմենիա» ԲԲԸ գնումների և լոգիստիկայի վարչություն՝ տեխնոլոգիայի և համակարգերի փորձագետ:
2022թ. առ այսօր՝ ՀՊՏՀ դասախոս:
ՀՀ վարչապետի՝ 2024թ. մարտի 26-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Գիտական աստիճան
Տնտեսագիտության թեկնածու
Գիտական աշխատություններ
Թեկնածուական ատենախոսություն: «Ձեռնարկության տնտեսագիտություն» ձեռնարկի համահեղինակ: 7 հոդվածների հեղինակ:
Պարգևատրումներ
2016թ. պարգևատրվել է պատվոգրով:
2017թ. ՀՀ ԱԺ նախագահի ոսկե շքանշան:
2018թ. Երևանի քաղաքապետի ոսկե շքանշան:
2025թ. ՀՀ վարչապետի հուշամեդալ: