Պատմություն

1919թ. հունվարի 7-ին ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը, և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:

1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:

1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո:  Կրել է տարբեր անվանումներ.

1938թ. – Բանտային բաժին

1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն

1962թ. – Կալանավայրերի վարչություն

1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն

1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն

1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն

2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմնով  և 10 հիմնարկներով:

2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր։

Ստորև ներկայացնում ենք ծառայության պետերի պաշտոնավարման ժամանակացույցը սկսած 1919 թվականից.

  • 01.05.1919թ – 22.04.1920թ. Տիգրան Հովհաննեսի Յարալյան
  • 26.04.1920թ – 10.07.1920թ. Գրիգոր Բաղդասարի Բաղդասարյան
  • 10.07.1920թ – 27.12.1920թ. Հրանտ Մկրտիչի Ազատյան
  • 06.01.1921թ – 28.05.1921թ. Արփիար Սիմոնի Հովսեփյան
  • 21.07.1921թ – 15.10.1921թ. Հրանտ Մկրտիչի Մկրտչյան
  • 16.10.1921թ – 08.07.1922թ. Հայկ Համբարձումի Իսահակյան
  • 09.07.1922թ – 15.08.1922թ. Սարգիս Գրիգորի Փիրվերդյան
  • 15.08.1922թ – 03.03.1923թ. Գեղամ Արշակի Ղարիբջանյան
  • 10.03.1923թ – 17.09.1923թ. Բարդուղիմեոս Կարապետի Բաբայան
  • 19.09.1923թ – 12.11.1924թ. Ստեփան Մաթևոսի Խուդգարյան
  • 02.01.1925թ – 20.04.1926թ. Հովհաննես Հարությունի Դավթյան
  • 20.04.1926թ – 18.04.1929թ. Նիկոլայ Հայրապետի Կոստանդյան
  • 20.04.1929թ – 02.05.1933թ. Ստեփան Հովհաննեսի Թորգոմյան
  • 28.08.1934թ – 15.12.1937թ. Գևորգ Ղազարի Մելքումով
  • 11.1937թ – 02.1941թ. Յակով Ստեփանի Տոպոլև
  • 04.1941թ – 11.1944թ. Վասիլի Վասիլի Դավիդով
  • 11.1944թ – 08.1946թ. Սամվել Դավիդի Հարությունյան
  • 07.1946թ – 12.1948թ. Համբարձում Բադալի Ծատուրյան
  • 1948 – 1954թթ. Անդրանիկ Սարգսի Ղարիբյան
  • 25.09.1954թ. – 29.12.1955թ. Արտաշես Սարգսի Փոլադյան
  • 13.03.1956թ. – 04.09.1958թ. Վարդան Կարապետի Կարակոզով
  • 04.09.1958թ. – 20.05.1962թ. Վազգեն Մեսրոպի Ավչյան
  • 20.05.1962թ. – 07.04.1964թ. Պողոս Շապագատի Ալեքսանյան
  • 29.07.1964թ. – 24.02.1967թ. Աշոտ Լևոնի Լալայան
  • 23.03.1967թ. – 05.09.1969թ. Արտաշես Սարգսի Փոլադյան
  • 05.09.1969թ. – 29.04.1986թ. Հրաչիկ Պետրոսի Պետրոսյան
  • 29.04.1986թ. – 13.03.1991թ. Ռուդոլֆ Արտաշեսի Ղազարյան
  • 17.09.1991թ. – 14.07.1992թ. Լևոն Վահանի Հասրաթյան
  • 15.11.1992թ. – 04.10.1994թ. Հրաչիկ Պետրոսի Պետրոսյան
  • 04.10.1994թ. – 20.04.2000թ. Մուշեղ Ագունի Սաղաթելյան
  • 21.04.2000թ. – 01.11.2001թ. Վանուշ Զարզանդի Սարգսյան
  • 12.11.2001թ. – 30.06.2006թ. Սամվել Թելմանի Հովհաննիսյան
  • 30.06.2006թ. – 20.02.2009թ. Աշոտ Աղասու Մարտիրոսյան
  • 20.02.2009թ. – 19.05.2010թ. Աշոտ Անդրանիկի Գիզիրյան
  • 28.05.2010թ. – 03.09.2014թ. Հայկ Արտեմի Հարությունյան
  • 03.09.2014թ. – 28.01.2018թ. Արթուր Հակոբի Օսիկյան
  • 28.01.2018թ. – 11.06.2018թ. Ռաֆայել Նիկոլայի Հովհաննիսյան
  • 11․06․2018թ․ – 11․07․2019թ․ Արտյոմ Գևորգի Մխոյան
  • 11.07.2019թ. – 03.09.2021թ. Արթուր Ստեփանի Գոյունյան
  • 15.09.2021թ. - 05.08.2023թ. Սերգեյ Սամվելի Ատոմյան
  • 18.12.2023թ. - 05.12.2024թ. Ամբակում Սեյրանի Գրիգորյան