Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (ՔԿԾ) իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, որն անցկացվում է Ծառայության պետի, կամ վերջինիս հանձնարարությամբ՝ ըստ ոլորտների համակարգող առաջին տեղակալի, տեղակալների կամ այլ ծառայողների կողմից:

Ծառայությունից հնարավոր է օգտվել՝ նախապես հերթագրվելով Ծառայության կենտրոնական մարմնի հերթապահության բաժնում։

Ինչպե՞ս դիմել և հերթագրվել

Քաղաքացիների ընդունելության գործընթացը կազմակերպվում է հետևյալ փուլերով՝

  • Քաղաքացիների հերթագրումն իրականացվում է Ծառայության կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի ծառայողների կողմից։
  • Հերթագրված քաղաքացիների ցուցակները կազմվում և յուրաքանչյուր ամսվա վերջին երեքշաբթի փոխանցվում են Ծառայության կենտրոնական մարմնի Ընդհանուր բաժին:
  • Ընդհանուր բաժինը ոչ ուշ, քան հաջորդ օրը կազմված ցուցակը ներկայացնում է Ծառայության պետին՝ ընդունելության ձևաչափը որոշելու նպատակով:
  • Ձևաչափի որոշումից հետո հերթապահության բաժինը նախապես ծանուցում է քաղաքացիներին ընդունելության տեղի և ժամի վերաբերյալ:

Հրատապ լուծում պահանջող դեպքերն անհապաղ զեկուցվում են Ծառայության պետին, առաջին տեղակալին կամ տեղակալներին՝ արագ արձագանքելու նպատակով։

Պահանջվող տվյալները

Հերթագրվելու և ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անհատական տվյալները՝

  • Անուն, ազգանուն, հայրանուն,
  • Ծննդյան տարեթիվ,
  • Բնակության կամ կոնտակտային հասցե,
  • Հեռախոսահամար,
  • Խնդրո առարկա հանդիսացող հարցի համառոտ բովանդակությունը (քաղաքացու կողմից հայտնելու դեպքում)։

Վճարման չափը և կարգը

Քաղաքացիների հերթագրման և ընդունելության գործընթացն իրականացվում է անվճար:

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ծառայության պետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը՝ ժամը 15:00-18:00-ն:
  • Եթե քաղաքացին հրաժարվում է ներկայանալ կամ նրան ծանուցելն անհնար է դառնում, այդ փաստը գրավոր ամրագրվում է ցուցակում և հաստատվում հերթապահության բաժնի ծառայողի ստորագրությամբ:
  • Ընդունելության ավարտին Ընդհանուր բաժինը մատյանում գրանցում է քաղաքացու տվյալները, բարձրացված խնդիրը, ընդունող պաշտոնյայի տվյալները և պատասխանատու ստորաբաժանումը:
  • Կայացված որոշումների և հանձնարարությունների կատարողականները վերադարձվում են Ընդհանուր բաժին՝ միասնական հաշվառման համար:
Ծառայության արժեքը

Անվճար

Տրամադրման տևողությունը

Ընդունելությունը՝

Յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի (15:00-18:00)