Հեղինե Վաչագանի Մարտիրոսյան

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ

Արդարադատության գնդապետ

Կենսագրություն
Ծնվել է 1971թ․ մայիսի 12-ին Երևան քաղաքում։

1993թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ։

2008թ․ ավարտել է Հյուսիսային համալսարանը` իրավագետի որակավորմամբ։

1994-2002թթ․ աշխատել է Վահան Թոթովենցի անվան միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, այնուհետև՝ փոխտնօրեն։

2003-2004թթ․ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական վերակագնման խմբի առաջատար մասնագետ։

2004-2007թթ․ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի առաջատար մասնագետ։

2007-2017թթ․ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի ղեկավար։

2017-2024թթ․ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024 թվականի հունվարի 25-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Հիմնարկի հասցե

Կոտայքի մարզ, ք. Աբովյան

Հիմնարկի հեռախոսահամար

+374 (60) 47 77 05