Գևորգ Փայլակի Բաղդասարյան

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ

Արդարադատության փոխգնդապետ 

Կենսագրություն
Ծնվել է 1989թ. հուլիսի 25-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղում:

2012թ. ավարտել է Ակադեմիական միջազգային ինստիտուտի Երևանի մասնաճյուղը՝ իրավագետի որակավորմամբ:

2017թ. ավարտել է Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրան՝ իրավագետի որակավորմամբ:

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2013-2015թթ. ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետի/իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատար:

2015-2015թթ. ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ/իրավաբան:

2015-2020թթ. ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման խմբի ղեկավար:

2020-2025թթ. ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալ:

2018թ. առ այսօր դասավանդում է Գորիսի պետական համալսարանում:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2025թ. մայիսի 23-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ:

Հիմնարկի հասցե

Սյունիքի մարզ, ք. Գորիս, Նարեկացու 5

Հիմնարկի հեռախոսահամար
  • +374 (60) 47 27 01
  • (0284) 2 18 77