ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ

Արկադի Ասատուրի Թադևոսյան

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ

Արդարադատության փոխգնդապետ

Կենսագրություն
Ծնվել է 1980թ․ հունվարի 1-ին Հրազդանի շրջանի Լեռնանիստ գյուղում։

2006թ․ ավարտել է Հրազդանի հումանիտար ինստիտուտը իրավաբանի բակալավր որակավորմամբ։

1998-2000թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2008-2009թթ․ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ։

2009-2011թթ․ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ։

2011-2012թթ․ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

2012-2015թթ․ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ։

2015-2015թթ․ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ։

2015-2015թթ․ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ։

2017-2018թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ ուղեկցող դասակի հրամանատար։

2018-2019թթ․ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ։

2019-2020թթ․ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

2020-2022թթ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

2022-2024թթ․ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024թ․ մարտի 19-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2025թ․ մարտի 19-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2025թ․ հոկտեմբերի 29-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ:

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր։

Հիմնարկի հասցե

Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Հիմնարկի հեռախոսահամար
  • +374 (60) 47 11 21
  • (0223) 6 11 66