Խաչիկ Սիմոնի Հարությունյան

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ

Արդարադատության գնդապետ

Կենսագրություն
Ծնվել է 1976թ․ նոյեմբերի 20-ին Երևան քաղաքում։

1997թ․ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1997-1998թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2000-2003թթ․ ՀՀ ՆԳՆ ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության 2-րդ բաժնի կրտսեր տեսուչ։

2003-2004թթ․ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊՎ 4-րդ բաժնի օպերլիազոր։

2004-2007թթ․ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ՔՀ օպերլիազոր։

2007-2007թթ․ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ։

2007-2008թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։

2008-2015թթ․ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

2015-2015թթ․ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

2015-2018թթ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

2018-2019թթ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ։

2019-2023թթ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ․ հունիսի 16-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Հիմնարկի հասցե

ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 7

Հիմնարկի հեռախոսահամար

+374 (15) 47 43 03