«Վաստակի համար» մեդալով պարգևատրվում են քրեակատարողական ծառայության ծառայողները (աշխատակիցները)՝ ծառայությանը վերապահված խնդիրներն իրականացնելիս ծառայության կայացման ու զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար:
Քրեակատարողական ծառայության մեդալներն ու կրծքանշանները
«Օրինականության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են քրեակատարողական ծառայության ծառայողները (աշխատակիցները)՝ օրինականության ամրապնդման և օրենքի պահպանման գործում ներդրած զգալի ավանդի համար:
«Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են քրեակատարողական ծառայության ծառայողները (աշխատակիցները)՝ քրեակատարողական ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) ներպետական ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդման և (կամ) զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար:
«Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալով պարգևատրվում են քրեակատարողական ծառայության ծառայողները (աշխատակիցները)՝ քրեակատարողական ծառայողի երդմանը հավատարիմ մնալու և քրեակատարողական ծառայողի պատիվը բարձր պահելու համար քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:
«10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, որոնք առնվազն վերջին երկու տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան տասը տարվա երկարամյա ծառայության ստաժ և առնվազն վերջին երկու տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:
«15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, որոնք առնվազն վերջին երեք տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան տասնհինգ տարվա երկարամյա ծառայության ստաժ և առնվազն վերջին երեք տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:
«20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, որոնք առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան քսան տարվա երկարամյա ծառայության ստաժ և առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:
«Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, որոնք առնվազն վերջին տասը տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան քսան տարվա երկարամյա ծառայության ստաժ, առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի և քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առնվազն հինգ անգամ խրախուսվել են:
«Գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, որոնք առնվազն վերջին երկու տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում՝ ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) գերազանց կատարելու համար և քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առնվազն երկու անգամ խրախուսվել են:
Քրեակատարողական ծառայության պետը և տեղակալները պարգևատրվում են ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) գերազանց կատարելու համար՝ անկախ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պայմանների առկայությունից: