«Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ
փետրվարի 16, 2026
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-63, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-64, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-66) (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Հիմնական աշխատավարձը՝ 267.233 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունք (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 16-ից մինչև 2026 թվականի մարտի 02-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթը կանցկացվի 2026 թվականի մարտի 17-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չուբանքարա խճուղի 23):
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,40, 55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական
ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների
գործունեության կարգը հաստատելու մասին»
N 194-Ն հրաման. Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական
ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների
գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.