Քրեակատարողական ծառայություն

«Արմավիր» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ

փետրվարի 16, 2026

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ6.13-Կա-12, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Կա-14) (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա  խճուղի 23) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար: 

Հիմնական աշխատավարձը՝ 267.233 ՀՀ դրամ։

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունք (Հայաստան, Վաղարշապատ  համայնք, Չոբանքարա խճուղի 23) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (կցվում է),
  2.  անձնագիր և կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

Մրցույթին  մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի  փետրվարի 16-ից մինչև 2026 թվականի մարտի 02-ը ներառյալ՝ աշխատանքային  օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթը կանցկացվի 2026 թվականի մարտի 17-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չուբանքարա խճուղի 23):

Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,40, 55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական

ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների

գործունեության կարգը հաստատելու մասին»

N 194-Ն հրաման. Հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական

ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=722