ՔԿԾ ԿՄ օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ավագ օպերլիազոր, «Գորիս» տարածքային բաժնի օպերլիազոր
ապրիլի 11, 2025
Հայտարարություն
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Հայտատու՝ Քրեակատարողական ծառայություն
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման սահմանված հավելված N 1 94-րդ և 104-րդ կետերով
1․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության "Արթիկ" տարածքային բաժնի ավագ օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.8-Աբ-2) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության "Գորիս" տարածքային բաժնի օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.9-Մա-1) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության "Արթիկ" տարածքային բաժնի ավագ օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.8-Աբ-2) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության "Գորիս" տարածքային բաժնի օպերլիազորի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-28.3.9-Մա-1) պաշտոններն զբաղեցնող քրեակատարողական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի ապրիլի 11-ից մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները (Դիմումի ձև) յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Մրցույթի հարցազրույցի փուլը հանձնաժողովի որոշմամբ կանցկացվի նույն օրը կամ հաջորդ օրը ժամը 10.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Ավագ օպերլիազորի հիմնական աշխատավարձը 436966 ՀՀ դրամ է:
Օպերլիազորի հիմնական աշխատավարձը 352602 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1265-Ն որոշման պահանջներին համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ապահովում է յուրաքանչյուր անձի խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունները, պայմանները և ապահովելու կարգը անձի համար մատչելի եղանակով:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-5, 12-15, 25-28, 33, 38-48, 55, 60,64-71, 80-90, 103-110, 117-118, 121-125, 131-139, 146, 151-159, 160-167, 170-179, 187, 199, 204.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
«Օպերատիվ-հետախուզականգործունեության մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142384
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 6, 56, 134, 137, 138, 429
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166538
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-16, 22-35, 48
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-26, 29-39
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 2, 3, 18, 23, 28, 40
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1-20
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138908
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1-7
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4-7
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 20-23, 30-35, 43-46, 53-54, 58-60, 70
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» N 999 որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145018
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176661
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.
Հղումը՝ http://moj.am/legal/view/article/224
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.
Հղումը՝ http://moj.am/legal/view/article/225
Հայասանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 135-Ն որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119787
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 348-Լ հրաման.
Հղումը՝ http://moj.am/legal/view/article/1164
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրաման.
Հղումը՝ http://moj.am/legal/view/article/214
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.
Հղումը՝ http://moj.am/legal/view/article/224
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.
Հղումը՝ http://moj.am/legal/view/article/225
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակները և քրեակատարողական հիմնարկների լրակազմերը սահմանելու մասին» N -397-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172348
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2024 թվականի փետրվարի 09-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 2-Լ հրաման
Հղումը՝ https://static.penitentiary.am/files/PDF-2024/hramanner-09-02-2024/2.pdf
Այլ գիտելիքներ․
1) Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի իմացություն՝
ա. Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա. Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
բ. Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
2) Գործնական գրագրության, փաստաթղթերի, գրավոր տեքստերի գրագետ շարադրման սկզբունքների և կանոնների իմացություն՝
ա. «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան, 2012 թ., էջեր՝ 70-129,
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
3) Գործնական վիճակագրություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝
ա.Կիրառական վիճակագրության հիմունքներ, Մ.Է. Մովսիսյան, Երևան, 2018
Հղումը՝ http://library.asue.am/open/5979.pdf
4) Ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում.
5) Համացանցից օգտվելու հմտություններ։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55)