ՔԿԾ ԿՄ պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետներ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետներ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետներ
հունվարի 15, 2026
Հայտարարություն
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Հայտատու՝ Քրեակատարողական ծառայություն
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման սահմանված
հավելված N 1 94-րդ և 104-րդ կետերով
1․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետների (ծածկագրեր-12-2ՔԾ-28.2-Կա-7, ծածկագրեր-12-2ՔԾ-28.2-Կա-24), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետների (ծածկագրեր-12-2ՔԾ-ՔՀ2.12-Մա-1, 12-2ՔԾ-ՔՀ2.12-Մա-11) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետների (ծածկագրեր-12-2ՔԾ-ՔՀ6.13-Մա-14, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Մա-15, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Մա-16, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Մա-17) թափուր պաշտոնների զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետների (ծածկագրեր-12-2ՔԾ-28.2-Կա-7, ծածկագրեր-12-2ՔԾ-28.2-Կա-24), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետների (ծածկագրեր-12-2ՔԾ-ՔՀ2.12-Մա-1, 12-2ՔԾ-ՔՀ2.12-Մա-11) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետների (ծածկագրեր-12-2ՔԾ-ՔՀ6.13-Մա-14, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Մա-15, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Մա-16, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Մա-17) թափուր պաշտոնները զբաղեցնող քրեակատարողական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի հունվարի 15-ից մինչև 2026 թվականի հունվարի 29-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները (Դիմումի ձև) յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Մրցույթի հարցազրույցի փուլը հանձնաժողովի որոշմամբ կանցկացվի նույն օրը կամ հաջորդ օրը՝ ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Առաջատար մասնագետի հիմնական աշխատավարձը 318685 դրամ է:
Երկրորդ կարգի մասնագետի հիմնական աշխատավարձը 285867 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1265-Ն որոշման պահանջներին համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ապահովում է յուրաքանչյուր անձի խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունները, պայմանները և ապահովելու կարգը անձի համար մատչելի եղանակով:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-5, 12-15, 25-28, 33, 38-48, 55, 60,64-71, 80-90, 103-110, 117-118, 121-125, 131-139, 146, 151-159, 160-167, 170-179, 187, 199, 204.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
«Օպերատիվ-հետախուզականգործունեության մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142384
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 6, 56, 134, 137, 138, 429
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166538
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-16, 22-35, 48
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-26, 29-39
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 2, 3, 18, 23, 28, 40
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1-20
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138908
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1-7
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4-7
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 20-23, 30-35, 43-46, 53-54, 58-60, 70
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» N 999 որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72279
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176661
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 135-Ն որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119787
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 348-Լ հրաման.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակները և քրեակատարողական հիմնարկների լրակազմերը սահմանելու մասին» N -397-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172348
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2024 թվականի փետրվարի 09-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 2-Լ հրաման
Հղումը՝ https://static.penitentiary.am/files/PDF-2024/hramanner-09-02-2024/2.pdf
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2024 թվականի փետրվարի 09-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 2-Լ հրամանում կատարված լրացում
Այլ գիտելիքներ․
1) Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի իմացություն՝
ա. Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա. Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
բ. Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
2) Գործնական գրագրության, փաստաթղթերի, գրավոր տեքստերի գրագետ շարադրման սկզբունքների և կանոնների իմացություն՝
ա. «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան, 2012 թ., էջեր՝ 70-129,
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
3) Գործնական վիճակագրություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝
ա.Կիրառական վիճակագրության հիմունքներ, Մ.Է. Մովսիսյան, Երևան, 2018
Հղումը՝ http://library.asue.am/open/5979.pdf
4) Ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում.
5) Համացանցից օգտվելու հմտություններ։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):