Քրեակատարողական ծառայություն

«Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ

նոյեմբերի 19, 2025

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կա-40, ՝ 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կա-43, 12-2ՔԾ-ՔՀ2.11-Կա-45) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 2):

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ ք. Երևան, Նուբարաշենի խճ. 2, 060 371172, էլեկտրոնային փոստի հասցե՝ nubarashen.kadrer@penitentiary.am):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 08-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Նուբարաշենի խճ. 2):

Վարձատրությունը՝ 269․754 ( երկու հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ է:

Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեական օրենսգիրք. հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 15, 17, 18, 21, 23, 57, 58, 62, 79-88, 91, 92, 95-98, 102-105,108, 110, 111, 117, 120, 139

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72279

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Հայաստան, ք. Երևան, Նուբարաշենի խճ. 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  1.  դիմում (կցվում է),
  2.  անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝պատճեններով),
  3.   միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: