Քրեակատարողական ծառայություն

«Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ

փետրվարի 25, 2026

1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ4.12-Կա-27, 12-2ՔԾ-ՔՀ4.12-Կա-29, 12-2ՔԾ-ՔՀ4.12-Կա-35) (Հայաստան, ք. Հրազդան 2301) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Հայաստան, ք. Հրազդան 2301)  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (կցվում է), 
  2.  անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին   տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը  ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթը կանցկացվի 2026 թվականի մարտի 31-ին՝ ժամը 10:00-ին,  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, ք. Հրազդան 2301) :

Հիմնական աշխատավարձը 262754  ՀՀ դրամ է:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ (Հայաստան Կոտայքի մարզ, ք. Հրազդան 2301, 060-47-11-22, էլեկտրոնային փոստի հասցե՝ sevan.kadrer@penitentiary.am ):

Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,40, 55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ 

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական

ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների

գործունեության կարգը հաստատելու մասին»N 194-Ն հրաման. 

Հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի  Հանրապետության 

արդարադատության նախարարության քրեակատարողականծառայության պահպանության  ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=7227