«Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ
հունվարի 03, 2025
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ12.11-Կա-22, ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ12.11-Կա-25, ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ12.11-Կա-27) (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի փետրվարի 27-ից մինչև 2025 թվականի մարտի 13-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի մարտի 28-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ., հեռ․՝ 060-37-03-26, է լեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.vanadzor@penitentiary.am):
Հիմնական աշխատավարձը 262․754 դրամ ՀՀ դրամ է:
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին»
N 194-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին»
N 195-Ն հրաման.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72279
Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին:
Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
Նշված պաշտոններին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Քրեակատարողական ծառայություն դիմած և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում: