Քրեակատարողական ծառայություն

«Վանաձոր» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ

մարտի 07, 2025

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի /ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ12.12-Կբ-49) (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.)  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (կցվում է),

2. անձնագիր և/կամ  նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 13-ը ներառյալ՝ աշխատանքային  օրերին:

Դիմումները յուրաքանչյուր  աշխատանքային  օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:

Մրցույթը կանցկացվի 2025 թվականի մարտի 28-ին՝  ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ):

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ., 060-37-03-26, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.vanadzor@penitentiary.am):

Հիմնական աշխատավարձը 260․233 ՀՀ դրամ է:

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21- ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.

Հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21- ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72279

Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին: Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն  ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

Նշված պաշտոններին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Քրեակատարողական ծառայություն դիմած և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում: