Քրեակատարողական ծառայություն

«Վանաձոր» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ

մարտի 20, 2026

1. Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետների  (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ12.12-Կբ-10, ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ12.12-Կբ-27) (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.)   քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ  կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.)  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (կցվում է),

2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի մարտի 23-ից մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը ներառյալ՝  աշխատանքային  օրերին:  Դիմումները յուրաքանչյուր  աշխատանքային  օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:

Մրցույթը կանցկացվի 2026 թվականի ապրիլի 23-ին՝  ժամը ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ):

Հիմնական աշխատավարձը 260․233  ՀՀ դրամ է։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ., 060-37-03-26, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.vanadzor@penitentiary.am):

 

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

 

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

 

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21- ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.

Հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21- ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=7227