«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ
հոկտեմբերի 23, 2025
1. Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ12.12-Կա-15) (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների (Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ.) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)
3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 հոկտեմբերի 28-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ., 060-37-03-26, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.vanadzor@penitentiary.am
Հիմնական աշխատավարձը 262754 դրամ ՀՀ դրամ է:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, ք. Վանաձոր, Տավրոսի 20 փ., 060-37-03-26, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.vanadzor@penitentiary.am
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին»N 194-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.