մարտի 25, 2026

Գուրգեն Ավետիքի Սարգսյան

Պետի տեղակալ

Կենսագրություն
Ծնվել է 1994թ. հունվարի 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

2010-2017թթ. Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ մաքսային գործ մասնագիտությամբ, ունի տնտեսագիտության բակալավրի աստիճան:

2012-2014թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2018-2022թթ. ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության օպերլիազոր:

2022-2022թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ներքին անվտանգության վարչության և տեղեկատվական անվտանգության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ:

2022-2022թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտե, արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ:

2022-2023թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտե, արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի տեղակալ:

2023-2024թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտե, արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսատան կետ-բաժնի պետ:

2024-2024թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտե, արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետ:

2024-2024թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտե, պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ:

ՀՀ արդարադատության նախարարի 2024թ.-ի դեկտեմբերի 24-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ:

ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին:

Ամուսնացած է, ունի երկու որդի: