Հոգևոր

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կատարվել է ջրօրհնեքի արարողություն

հունվարի 09, 2023

Հունվարի 6-ին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ, օրհնվել է ջուրը։ 

Սուրբ Ծննդյան տաղավար տոնը և ջրօրհնեքի ծեսը նշանավորվել են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ։ Ազատազրկված կանայք, մինչ արարողությունը սկսելը, ներկայացրել են օրվա խորհուրդները և պատմությունը։ Այնուհետ հիմնարկի հոգևոր հայր Տեր Արսեն քահանա Համբարձումյանը աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնել է ջուրը Սուրբ խաչով, Ավետարանով և մյուռոնով։ 

Արարողության ավարտին օրհնված ջուրը բաժանվել է ներկաներին։