Մշակութային

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկայացվել է «Սրտի վալետ» կատակերգությունը

հունվարի 19, 2024

«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթամշակութային ՀԿ-ի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է «Սրտի վալետ» կատակերգության ցուցադրումը, որի ռեժիսորը նշյալ կրթամշակութային կազմակերպության նախագահ, դերասան Արմեն Դալլաքյանն է։ 

Սա երկու կազմակերպությունների համատեղ երկրորդ ծրագիրն է։ Առաջին ծրագրի շրջանակներում 9 քրեակատարողական հիմնարկներում ցուցադրվել էր 44-օրյա պատերազմին նվիրված «Արյան կանչը» ֆիլմը։ Երկու ծրագրերի իրականացմանն աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը։ 

Ներկայացումից հետո «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացչությունն ու «Հանուն ազատության» ՀԿ-ն նվերներ են հանձնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահաս ազատազրկված անձանց և իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող ազատազրկված կանանց երեխաներին։