Պաշտոնական

Ազատազրկված անձանց իրավունքները և պարտականությունները․ սեմինար-քննարկում՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ

փետրվարի 24, 2026

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից իրականացվել է սեմինար-քննարկում՝ «Իրավագիտակցության բարձրացում, վարքագծի և իրավունքների հստակեցում» թեմայով։

Սեմինարի նպատակն էր՝

  • Կալանավորված անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, 
  • Պարտականությունների հստակեցում,
  • Օրինական վարքագծի ձևավորում և կարգապահական խախտումների կանխարգելում։

Սեմինար-քննարկմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնի ուսանողները։ Նրանց ներգրավմամբ քննարկումն ունեցել է ինտերակտիվ բնույթ՝ ապահովելով կարծիքների փոխանակում, հարցուպատասխան և գործնական օրինակների քննարկում։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են իրավական կարգավորումների առանցքային դրույթները, քննարկվել են կալանավորված անձանց և դատապարտյալների սոցիալական վերաինտեգրմանն ուղղված մեխանիզմները, ինչպես նաև տրվել են սպառիչ պատասխաններ մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։

Նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ ուղղված քրեակատարողական համակարգում իրավական կրթության, իրազեկվածության և սոցիալական ադապտացիայի խթանմանը։