Մարզական

Ազատազրկված անձանց հագեցած առօրյան՝ քրեակատարողական հիմնարկներում

սեպտեմբերի 03, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինները շարունակում են իրականացնել բազմաբնույթ նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով ապահովել ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը, խթանել ֆիզիկական ակտիվությունը և ընդլայնել նրանց մտահորիզոնը։

Նախաձեռնությունների շրջանակում «Սևան» քրեակատարողական հիմնարկում հայ և օտարերկրացի ազատազրկված անձանց միջև անցկացվել է հերթական ֆուտբոլային հանդիպումը, որը եզրափակվել է 4։2 հաշվով՝ հօգուտ օտարերկրացի մասնակիցների, իսկ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կայացել է մրցապայքար սեղանի թենիսի մարզաձևում։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց ցուցադրվել է հայ պարարվեստի նշանավոր վարպետների՝ Մաքսիմ Մարտիրոսյանի, Վանուշ Խանամիրյանի և Կարեն Գևորգյանի մասին պատմող տեսաֆիլմ։ Ֆիլմը ներկայացրել է նրանց բեմական ուղին, յուրահատուկ ձեռագիրը և նշանակալի ներդրումը հայկական պարարվեստի զարգացման գործում։