Մշակութային
Ազատազրկված անձանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես՝ «Սևան» ՔԿՀ-ում
հոկտեմբերի 15, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ անցկացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են միավորման անդամ դատապարտյալների ստեղծագործական աշխատանքները։
Փայտե զարդատուփեր, քանդակներ, սրբապատկերներ, կավե գործեր, գեղանկարներ․ յուրաքանչյուր աշխատանք վկայում է այն մասին, որ անգամ սահմանափակումների մեջ կարելի է ազատություն գտնել ստեղծագործության միջոցով։ Այսպիսի նախաձեռնությունները նաև հնարավորություն են տալիս ազատազրկված անձանց արտահայտելու իրենց մտքերը և զգացմունքները։