Մշակութային

Ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցադրություն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

հունիսի 11, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ալեքսան Բալայանի հետ, հունիսի 11-ին կազմակերպել է 2024-2025 թվականների ուսումնական տարվա կրթական ծրագրերում ընդգրկված ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների հաշվետու ցուցադրությունը:

Միջացառմանը ներկա են եղել նաև հյուրեր, որոնցից խեցեգործ Քրիստինե Սահակյանն ազատազրկված անձանց ներկայացրել է նաև իր խեցեգործական աշխատանքները, խոսել խեցեգործության արվեստի գաղտնիքներից և առանձնահատկություններից, իսկ դերասան Սարգիս Ավետիսյանը հանդես է եկել ասմունքով։

Ուսուցիչ Ալեքսան Բալայանը հյուրերին պատմել է ազատազրկված անձանց ուսումնական հաջողությունների, ձեռքի աշխատանքների ստեղծման ընթացքի մասին։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանն իր հերթին ընդգծել է անազատության մեջ կրթվելու, արվեստով զբաղվելու կարևորությունը վերասոցիալականացման, հասարակությանը վերաինտեգրման համատեքստում։ 

Միջոցառմանը ներկայացվել են նաև դատապարտյալ Գ.Թովմասյանի՝ ստվարաթղթից պատրաստված աշխատանքները։