Մշակութային

Ազատազրկված անձանց մասնակցությամբ միջոցառումներ «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում՝ Հանրապետության օրվան նվիրված

մայիսի 29, 2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղյանի համագործակցությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում` Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվան նվիրված:

Միջոցառման ընթացքում Ռոբերտ Եղյանը դատապարտյալներին ներկայացրել է Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունը, որից հետո տեղի է ունեցել քննարկում հարց ու պատասխանի միջոցով: 

Իր ելույթով միջոցառումն ամփոփել է սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանը` առանձնահատուկ կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը, հատուկ ընդգծելով նաև այս ձևաչափով միջոցառումների կազմակերպման, ազատազրկված անձանց՝ այդ միջոցառումներին ակտիվ մասնակցության կարևորությունը:

«Սևան» ՔԿՀ-ում էլ անցկացվել է Առաջին Հանրապետության տոնին նվիրված «Հզոր Հայաստան» խորագրով մշակութային միջոցառում և դատապարտյալների աշխատանքների ցուցահանդես։