Մշակութային

Ազատազրկված անձանց ստեղծագործությունների ցուցահանդես՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

հունիսի 01, 2023

Սույն թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրակրթական և վերականգնողական ծրագրերում ընդգրկված դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկա են եղել հիմնարկի վարչակազմի անդամներ, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստագետներ՝ գրող, հրապարակախոս Սամվել Խալաթյանը, թատրոնի դերասան Սարգիս Ավետիսյանը և նկարիչ Աշոտ Հախոյանը:

Միջոցառմանը մասնակցել է 20 դատապարտյալ, որոնք ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՍՀԻԱ բաժնի կողմից արժանացել են շնորհավորանքի և գովեստի խոսքերի: