Պաշտոնական

Ազատազրկված կանանց համար կազմակերպվել է առողջության պահպանման վերաբերյալ դասընթաց

օգոստոսի 30, 2024

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ օգոստոսի 27-ին Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ազատազրկված կանանց համար կազմակերպվել էր առողջության պահպանման վերաբերյալ դասընթաց։ Դասընթացը վարել է ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման բժշկուհի Անահիտ Գրիգորյանը։ Մասնակիցներին ներկայացվել են որոշ հիվանդությունների առանձնահատկությունները, դրանց կանխարգելման եղանակներն ու հաղթահարման ուղիները։

Ազատազրկված կանանց ցանկությամբ առողջապահական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացները կրելու են շարունակական բնույթ։