Մարզական

Ազատազրկված կանանց համար կազմակերպվել է սպորտային միջոցառում

նոյեմբերի 16, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպել էին սպորտային միջոցառում՝ սեղանի թենիսի, դարթսի (տեգախաղ) և շաշկու մրցաշար։ 

Միջոցառումը կազմակերպվել էր ազատազրկված անձանց ազատ ժամանակը նպատակային օգտագործելուն և նրանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում։