Կրթական
Ազատազրկված կանանց հետ քննարկվել են կոնֆլիկտների հաղթահարման և դրական հաղորդակցության ձևավորման միջոցները
դեկտեմբերի 04, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հերթական դասընթացը՝ «Կոնֆլիկտի հաղթահարում և դրական հաղորդակցություն» թեմայով։
Իրավապաշտպանն ազատազրկված կանանց հետ քննարկել է փակ միջավայրում կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառները, ներկայացրել է գործնական մեթոդներ ագրեսիայի կառավարման համար, ինչպես նաև անդրադարձել է դրական հաղորդակցության ձևավորման արդյունավետ միջոցներին։