Պաշտոնական

Ամբակում Գրիգորյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ Վահան Նասոյանին

դեկտեմբերի 28, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վահան Նասոյանին։ 

Ծառայության պետը շնորհավորել է Վահան Նասոյանին, մաղթել բեղմնավոր և անվտանգ աշխատանք՝ իր խոսքում կարևորելով համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը։

Իր հերթին Վահան Նասոյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ համատեղ աշխատանքների շնորհիվ կկարողանան իրագործել նախանշված բոլոր ծրագրերը։