Ամփոփվել են քրեակատարողական համակարգի վերաբերյալ ԽԿԿ չափորոշիչների և ՄԻԵԴ վճիռների դերին և նշանակությանը նվիրված ուսանողական մրցույթի արդյունքները
դեկտեմբերի 18, 2024
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Եվրոպայի խորհուրդը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպել էր ուսանողական զեկույցների մրցույթ՝ նվիրված քրեակատարողական համակարգի վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների դերին և նշանակությանը:
Միջոցառումը կոչված էր խթանելու ուսանողների կողմից Հայաստանի վերաբերյալ ԽԿԿ զեկույցների և ՄԻԵԴ վճիռների համակողմանի ուսումնասիրությունն ու վերլուծությունը:
Մրցույթի նպատակն էր նպաստել քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների մասին իրազեկմանը, խրախուսել ուսանողներին ուսումնասիրելու և վերլուծելու ԽԿԿ զեկույցները և ՄԻԵԴ վճիռները, ուսանողներին տրամադրել հարթակ՝ ցուցադրելու իրենց վերլուծական հմտությունները, ինչպես նաև նշել Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ ընդգծելով Հայաստանում փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի 16 ուսանողներ։ Բոլոր մասնակիցները գնահատող հանձնաժողովի կողմից ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ լավագույն երեք զեկույցները ներկայացրած ուսանողներն արժանացել են գլխավոր մրցանակների։
Հանձնաժողովի կազմում ընդգրված են եղել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, Եվրոպայի խորհրդի, Երևանի պետական համալսարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մրցույթն իրականացվել է ԵԽ-ի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։