Օպերատիվ

Անհայտ հեղուկ և ներարկիչներ

մարտի 24, 2015

Մարտի 23-ին՝ ժամը 12:10-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տրանսպորտային միջոցների զննման կետում բնակելի տեղամաս մտնող աղբատար մեքենան զննելիս բեռնատարի խցիկից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ հեղուկով լցված «Actriapit» գրառմամբ սրվակ և երկու ներարկիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: