Օպերատիվ
Անհաջող փոխանցում՝ պատուհանից պատուհան
սեպտեմբերի 19, 2022
2022 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, իրականացրել են զննություն հիմնարկի մասնաշենքերից երկուսի միջնամասում գտնվող հողածածկ տարածքում:
Զննության արդյունքում հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որում առկա է եղել փայլաթիթեղով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,16 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված:
Ենթադրաբար կասկածելի զանգվածով ծխախոտի տուփը ազատազրկված անձինք փորձել են միմյանց փոխանցել պատուհանի ճաղավանդակից նետելու միջոցով: