Կրթական

«Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» դասընթացների մասնակից ազատազրկված անձինք ստացել են հավաստագրեր Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից

հուլիսի 29, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով դասընթացների շարքի ավարտական բաց դասը։

Դասընթացներն իրականացվել են հիմնարկի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ։ Դասընթացները վարել է ինքնագործ միավորման անդամ, դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսը։

Ավարտական դասին ներկա էին Հայաստանի մշակույթի գործիչների միության ներկայացուցիչներ Գագիկ Անտոնյանը, Լիանա Սահակյանը, Մարիա Արոսյանը, որոնք Միության կողմից հավաստագրեր են շնորհել դասընթացների մասնակից ազատազրկված անձանց։