Կրթական
«Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով մեկամսյա դասընթաց՝ «Արմավիր» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց համար
օգոստոսի 19, 2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով մեկամսյա դասընթաց, որն իրականացվում է հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ, դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ։
Դասընթացի ավարտին ՀՄԳՄ-ի կողմից մասնակից 10 դատապարտյալներին շնորհվելու են հավաստագրեր։