Պաշտոնական
Աշխատանքային այցեր քրեակատարողական հիմնարկներ
ապրիլի 04, 2018
2018 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի շրջանակներում քրեակատարողական վարչության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ այցելություններ են կատարում քրեակատարողական հիմնարկներ տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և մեթոդական ցուցումներ տալու նպատակով:
Մարտի 28-ին և 29-ին քրեակատարողական վարչության աշխատակիցները վերոնշյալ ծրագրի շրջանակներում գտնվում էին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, իսկ ապրիլի 3-ին՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, ուր և համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերեցին ոլորտի պատասխանատուներին:
Այցելությունները կկրեն շարունակական բնույթ: