Պաշտոնական

Աշխատանքային շրջայց

սեպտեմբերի 12, 2014

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը վարչության ղեկավարության ուղեկցությամբ այցելեց ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վարդաշեն», «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:

Ա. Օսիկյանը զրուցեց դատապարտյալների հետ, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին: Մասնավորապես, կարևորելով սանիտարահիգենիկ վիճակը, եղավ ՔԿ հիմնարկների ճաշարաններում, ծանոթացավ սննդի որակին:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿ հիմնարկում հանդիպեց և զրուցեց կին ու անչափահաս դատապարտյալների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում ծանոթացավ հիմնարկի բժշկական սպասարկման պայմաններին, դեղերի որակին, լսեց բժիշկներին, ծանոթացավ առաջնահերթային խնդիրներին:

Այցելած բոլոր քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմի հետ անցկացրեց խորհրդակցություններ: Ծանոթանալով անձնակազմի հետ, Ա. Օսիկյանը լսեց նրանց հուզող հարցերը և կոնկրետ հանձնարարականներ տվեց:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Ա. Օսիկյանն այցելեց նաև ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացավ դատապարտյալների կենցաղային պայմաններին և պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Նույն օրը քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանն այցելեց նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկ, ծանոթացավ ընթացող շինարարական աշխատանքներին:

Ա. Օսիկյանը տեղում հանդիպեց նաև պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայության գործընկերներին: Ջերմ փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: