Ապագա իրավաբանները քրեկատարողական հիմնարկում
ապրիլի 12, 2018
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ տեսական և պրակտիկ գիտելիքները համադրելու, ինչպես նաև «Քրեակատարողական ընթացակարգի կատարելագործման հիմունքներ» առարկայի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարտի 16-ին այցելել էին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Այնուհետև վերոհիշյալ այցն ամփոփելու, մասնագիտական քննարկում անցկացնելու նպատակով ապրիլի 12-ին ուսանողները դասախոս Լիանա Մարությանի գլխավորությամբ հանդիպեցին Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Մարինե Գասպարյանի հետ:
Հանդիպման վերջում Մ. Գասպարյանը նշեց, որ Քրեակատարողական ծառայությունը հետագայում էլ պատրաստակամ է աջակցել ուսանողների նմանատիպ նախաձեռնությունները պրակտիկ գետիլեքների ձեռքբերման շրջանակներում: