Կրթական

«Ապագա» հոգեբանական ծառայության ղեկավար, հ․գ․թ․, դոցենտ Արմեն Բեջանյանն անցկացրել է դասընթաց «Աբովյան» ՔԿՀ-ում

սեպտեմբերի 02, 2024

Ազատազրկված անձանց շրջանում դրական վարքագծի խթանման, տարբեր իրավիճակներում արդյունավետ վարքի դրսևորման կարողությունները զարգացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր դասընթաց՝ «Կոնֆլիկտների վերափոխումն արդյունավետ հաղորդակցման» թեմայով։ 

Դասընթացը վարել է «Ապագա» հոգեբանական ծառայության ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը։