Մշակութային
Առցանց այցելություն Տաթևի վանական համալիր և շաշկու մրցաշար՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում
մայիսի 16, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կրոնական ինքնագործ միավորման նախաձեռնությամբ և հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի աջակցությամբ ազատազրկված անձանց համար իրականացվել է առցանց այցելություն Տաթևի վանական համալիր։
Վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը շրջել է համալիրի տարածքում և հեռավար ձևաչափով ազատազրկված անձանց մանրամասն ներկայացրել վանքի պատմությունը։
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր ևս մեկ միջոցառում․ անցկացվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար, որին մասնակցել են նաև օտարերկրացի դատապարտյալները։ Խաղատախտակների առջև ծավալվել է համառ և անզիջում պայքար։