Առցանց քննարկում Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի մասնակցությամբ
մարտի 19, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը 2021 թվականի մարտի 19-ին մասնակցել է «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվու՞մ են. տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները» թեմայով առցանց քննարկմանը: Բանախոսների շարքում էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Վահե Հարությունյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը և փաստաբան Զարուհի Մեջլումյանը: Վերջիններիս կողմից բարձրացվել են հարցեր և մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Մասնավորապես խոսվել է հանձնաժողովի որոշումների, դրանց հիմնավորվածության ու պատճառաբանվածության, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների անհստակությունների, անկատարությունների և բացակայությունների մասին:
Ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը բանախոսներին համառոտ ներկայացրել է տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության ընդհանուր կարգը և հիմնական ուղղությունները, ինչպես նաև դրանց շրջանակներում 2019 թվականի երկրորդ կեսից մինչև օրս արձանագրված և շարունակվող առջընթացներն ու ձեռքբերումները՝ կապված ինչպես տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացված որոշումների, այնպես էլ նույն հանձնաժողովի կողմից իրականացվող համապատասխան գործողությունների և գործընթացների իրականացման, դրանց նախորդող, տվյալ քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացվող համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի ու նյութերի լրիվության, բազմակողմանիության, օբյեկտիվության ու իրավաչափության ապահովման, ինչպես նաև դրանց քանակական, ծավալային ձևական (ֆորմալ), կառուցվածքային, կանոնակարգվածության, համակարգվածության, միասնականության, միատեսակության, բովանդակային, որակական, այդ թվում նաև ՄԻՊ-ի հայտարարությունում և 2019 թվականի զեկույցում նշված հիմնավորվածության և պատճառաբանվածության ընգրկումների, էապես փոխվելու ակնհայտ դրական միտումների ու դրսևորումների հետ: Ապա Արտակ Հարությունյանը սպառիչ պատասխանել է քննարկմանը հնչեցված հարցերին:
Ամբողջական քննարկումը՝ տեսանյութում: