Հոգևոր
Աստվածամոր Վերափոխման տոնը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
օգոստոսի 14, 2018
Օգոստոսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով և հադիսավորությամբ նշեց հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս տոնին բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգը:
Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական արարողությունը նշվեց նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում: Մինչ խաղողօրհնեքի արարողակարգը, դատապարտյալները ելույթ ունեցան օրվա խորհրդին նվիրված ասմունքով և երգերով: Այնուհետ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ և Գևորգ սարկավագ Խաչատրյանի մասնակցությամբ խաղող օրհնվեց և բաժանվեց ներկաներին: Արարողությունն ավարտվեց մոմավառությամբ: