Օպերատիվ
Ատամնաբուժական կլինիկայից հիմնարկ վերադարձված կալանավորի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
օգոստոսի 10, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, սահմանված կարգի համաձայն, օգոստոսի 8-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Վ.Մ-ին:
Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 2 բջջային հեռախոս, որոնցից մեկը՝ բաժանորդային քարտով:
Կալանավորված անձի մոտ բջջային հեռախոսների հայտնվելու ուղիները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն: