Արա Սարգսյանը` «Հյուսիսային Պալմիրա» միջազգային մրցաշարի հաղթող
մարտի 17, 2015
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Արա Խաչիկի Սարգսյանը Հայաստանի Գլոբալ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն է, սև գոտի՝ 7-րդ դան:
2015թ. մարտի 14-15-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած ITF Թաեքվոնդոյի «Հյուսիսային Պալմիրա» անվամբ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 550 մարզիկներ 6 երկրներից, Արա Սարգսյանը գրավել է առաջին տեղը` ճանաչվելով առաջնության տվյալ քաշային կարգի բացարձակ չեմպիոն:
Սանկտ-Պետերբուրգի ITF Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Օլեգ Կրիվոռուկը հատուկ նամակի միջոցով իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանին Ռուսաստանի Դաշնության ITF Թաեքվոնդոյի ֆեդերացիայի զարգացմանն աջակցելու համար:
Շնորհավորում ենք մեր գործըներոջը՝ Արա Սարգսյանին, և մաղթում սպորտային նորանոր հաջողություններ: