Պաշտոնական

Արդյունավետ համագործակցություն «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ

ապրիլի 03, 2015

Ապրիլի 3-ին  ՀՀ  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արա Հովհաննիսյանը և  ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ի Տուբերկուլոզային բաժնի պետ Ս. Սամվելյանը  քրեակատարողական վարչությունում հանդիպեցին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Աննաբել Ջերիբիի հետ:                                                                                       Ողջունելով հյուրերին՝ Ա. Հովհաննիսյանը նախ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի անունից շնորհակալություն հայտնեց բազմամյա արդյունավետ համագործակցության համար, ինչից հետո քննարկվեցին ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Առողջապահության նախարարության և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև   «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի վերահսկման գործողությունների բարելավմանն ուղղված աջակության» փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: