Օպերատիվ
«Արթիկ» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից ծառայողները հայտնաբերել են թաքցված արգելված իրերը
ապրիլի 29, 2025
Ապրիլի 28-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Հ.-ին տեսակցության եկած քաղաքացուն:
Արդյունքում՝ քաղաքացու մոտից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա են եղել 2 բջջային հեռախոս և կասկածելի, շագանակագույն հեղուկ զանգվածով լցված 2 թափանցիկ սրվակ:
Քաղաքացի Հ. Մ.-ն ձերբակալվել է և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի բաժին: