Օպերատիվ

«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր՝ թաքցված մանկական խաղալիքների և հագուստի մեջ

օգոստոսի 13, 2024

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։ Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։