«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր տոնական համերգ
դեկտեմբերի 24, 2024
Ամանորին և Սուրբ Ծնունդին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ, ինչպես նաև Արթիկ համայնքի ղեկավարի և ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանի աջակցությամբ կազմակերպվել էր հայկական ժողովրդական երգերի տոնական համերգ:
Համերգին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Միջոցառման սկզբում տերունական աղոթքով և բացման խոսքով ներկաներին դիմել է Արթիկի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը:
Ազատազրկված անձանց և հյուրերի համար հրավիրված երգիչները հանդես են եկել հայկական մշակույթի անբաժան մասը կազմող գուսանական, ժողովրդական և հեղինակային ստեղծագործություններով:
Համերգի ողջ ընթացքում դահլիճում տիրել է ուրախ, տոնական տրամադրություն, կատարումներն ուղեկցվել են ազատազրկված անձանց բարձր ծափերով: